Ուրախ եմ, որ «Սպարտակում» կարիերաս հենց այսպես սկսվեց, ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի՝ «Դինամոյի» հետ արտագնա խաղում նորմուտը նշեց Մոսկվայի «Սպարտակի» կազմում:
«Ուրախ եմ, որ «Սպարտակում» կարիերաս հենց այսպես սկսվեց: Ամենակարեւորը, որ այսօր վաստակեցինք 3 միավոր: Ընդամենը երկրորդ օրն եմ թիմում, բայց ինձ շատ լավ ընդունեցին»,- Օզբիլիսի խոսքը փոխանցում է «Чемпионат.com»-ը:
Հիշեցնենք, որ «Սպարտակը» 4։1 հաշվով հաղթեց «Դինամոյին», իսկ Յուրա Մովսիսյանն ու Ռոման Բերեզովսկին մնացին պահեստայինների նստարանին: Հուլիսի 26-ին «Սպարտակի» հետ պայմանագիր կնքած 23-ամյա Օզբիլիսը 70-րդ րոպեին փոխարինեց իռլանդացի Էյդեն Մակգիդիին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի