Արաս Օզբիլիսը՝ «Սպարտակում» իր նորամուտի մասին

16:37   27 հուլիսի, 2013

Ուրախ եմ, որ «Սպարտակում» կարիերաս հենց այսպես սկսվեց, ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի՝ «Դինամոյի» հետ արտագնա խաղում նորմուտը նշեց Մոսկվայի «Սպարտակի» կազմում:

«Ուրախ եմ, որ «Սպարտակում» կարիերաս հենց այսպես սկսվեց: Ամենակարեւորը, որ այսօր վաստակեցինք 3 միավոր: Ընդամենը երկրորդ օրն եմ թիմում, բայց ինձ շատ լավ ընդունեցին»,- Օզբիլիսի խոսքը փոխանցում է «Чемпионат.com»-ը:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» 4։1 հաշվով հաղթեց «Դինամոյին», իսկ Յուրա Մովսիսյանն ու Ռոման Բերեզովսկին մնացին պահեստայինների նստարանին: Հուլիսի 26-ին «Սպարտակի» հետ պայմանագիր կնքած 23-ամյա Օզբիլիսը 70-րդ րոպեին փոխարինեց իռլանդացի Էյդեն Մակգիդիին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.