Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց «Դինամոյին»:
Վալերի Կարպինի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Խոսե Մանուել Խուրադոն, իսկ ռուս Պավել Յակովլեւն ու նիգերիացի Էմանուել Էմենիկեն աչքի ընկան մեկական անգամ: Դինամոյականների հեղինակության գնդակը խաղի վերջնամասում խփեց Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Վորոնինը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ 70-րդ րոպեին՝ նորամուտը նշելով «Սպարտակի» կազմում: 86-րդ րոպեին Օզբիլիսը տուգանայինից գեղեցիկ հարված կատարեց, սակայն գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» փոխարինողների թվում էր, իսկ Ռոման Բերեզովսկին մնաց «Դինամոյի» պահեստայինների նստարանին:
Երրորդ տուրից հետո Վալերի Կարպինի թիմը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ռուսաստանի առաջնություն. Երրորդ տուր
«Դինամո» - «Սպարտակ» - 1:4
Անդրեյ Վորոնին 80 (11մ.) – Խոսե Խուրադո 7, 43, Պավել Յակովլեւ 12, Էմանուել Էմենիկե, 30



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի
17:10 , 2 հոկտեմբերի
17:01 , 2 հոկտեմբերի