16:01  ,  27 հուլիսի, 2013

Վալերի Կարպին. Արաս Օզբիլիսն արժանի խաղ ցուցադրեց

Օզբիլիսը մեկ շաբաթ չի մարզվել, չի քնել, նյարդայնացել է, հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի՝ Մոսկվայի «Դինամոյի» հետ արտագնա խաղից հետո ռուս մասնագետն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, ով նորմուտը նշեց «Սպարտակի» կազմում:

«Հարվածեց հորիզոնական դարպասաձողին, լավ է։ Օզբիլիսը մեկ շաբաթ չի մարզվել, չի քնել, նյարդայնացել է։ Ռիսկի էինք դիմում՝ Արասին դուրս բերելով խաղադաշտ, թեեւ դա արեցինք վերջին 20 րոպեներին։ Նա դուրս եկավ խաղադաշտ եւ արժանի խաղ ցուցադրեց՝ լավ գործելով նաեւ պաշտպանությունում»,- ասել է Կարպինը «Наш футбол» հեռուսաալիքի եթերում։

Հիշեցնենք, որ «Սպարտակը» 4։1 հաշվով հաղթեց «Դինամոյին», իսկ Յուրա Մովսիսյանն ու Ռոման Բերեզովսկին մնացին պահեստայինների նստարանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English