16:01 27 հուլիսի, 2013Օզբիլիսը մեկ շաբաթ չի մարզվել, չի քնել, նյարդայնացել է, հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի՝ Մոսկվայի «Դինամոյի» հետ արտագնա խաղից հետո ռուս մասնագետն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, ով նորմուտը նշեց «Սպարտակի» կազմում:
«Հարվածեց հորիզոնական դարպասաձողին, լավ է։ Օզբիլիսը մեկ շաբաթ չի մարզվել, չի քնել, նյարդայնացել է։ Ռիսկի էինք դիմում՝ Արասին դուրս բերելով խաղադաշտ, թեեւ դա արեցինք վերջին 20 րոպեներին։ Նա դուրս եկավ խաղադաշտ եւ արժանի խաղ ցուցադրեց՝ լավ գործելով նաեւ պաշտպանությունում»,- ասել է Կարպինը «Наш футбол» հեռուսաալիքի եթերում։
Հիշեցնենք, որ «Սպարտակը» 4։1 հաշվով հաղթեց «Դինամոյին», իսկ Յուրա Մովսիսյանն ու Ռոման Բերեզովսկին մնացին պահեստայինների նստարանին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.