«Դինամո» - «Սպարտակ»՝ 1:4 (ֆոտո)

15:23   27 հուլիսի, 2013

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց «Դինամոյին»:

Վալերի Կարպինի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Խոսե Մանուել Խուրադոն, իսկ ռուս Պավել Յակովլեւն ու նիգերիացի Էմանուել Էմենիկեն աչքի ընկան մեկական անգամ: Դինամոյականների հեղինակության գնդակը խաղի վերջնամասում խփեց Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Վորոնինը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ 70-րդ րոպեին՝ նորամուտը նշելով «Սպարտակի» կազմում: 86-րդ րոպեին Օզբիլիսը տուգանայինից գեղեցիկ հարված կատարեց, սակայն գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» փոխարինողների թվում էր, իսկ Ռոման Բերեզովսկին մնաց «Դինամոյի» պահեստայինների նստարանին:

Երրորդ տուրից հետո Վալերի Կարպինի թիմը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ռուսաստանի առաջնություն. Երրորդ տուր

«Դինամո» - «Սպարտակ» - 1:4

Անդրեյ Վորոնին 80 (11մ.) – Խոսե Խուրադո 7, 43, Պավել Յակովլեւ 12, Էմանուել Էմենիկե, 30



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։