Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արաս Օզբիլիսի տեղափոխությանը «Սպարտակ»։
«Երջանիկ եմ, որ ընկերս եւ Հայաստանի հավաքականի թիմակիցս միացավ Մոսկվայի «Սպարտակին»։ Շնորհավորում եմ, Արա՛ս, բարի գալուստ «Սպարտակ»,- գրել է Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ Կրասնոդարի «Կուբանի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հուլիսի 26-ին 5 տարվա պայմանագիր է կնքել «Սպարտակի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում