17:37  ,  26 հուլիսի, 2013

Պաշտոնական. Արաս Օզբիլիսը՝ «Սպարտակի» ֆուտբոլիստ (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Կրասնոդարի «Կուբանից» տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ», հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:

Հուլիսի 26-ին 23-ամյա ամյա ֆուտբոլիստը «Սպարտակի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր: Վալերի Կարմպինի թիմում Օզբիլիսը կխաղա 11 համարի մարզաշապիկով, որով նախկինում հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի եւ «Սպարտակի» լեգենդար կիսապաշտպան Անդրեյ Տիխոնովը:

Արաս Օզբիլիսը 2012-ին Ամստերդամի «Այաքսից» էր տեղափոխվել «Կուբան», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջնության 24 խաղի՝ խփելով 11 գնդակ: «Սպարտակում» հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Ազգային թիմի կազմում Օզբիլիսն անցկացրել է 10 խաղ եւ դարձել է 3 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով