Յուրա Մովսիսյան. Շնորհավորում եմ, Արա՛ս, բարի գալուստ «Սպարտակ»

22:20   26 հուլիսի, 2013

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արաս Օզբիլիսի տեղափոխությանը «Սպարտակ»։

«Երջանիկ եմ, որ ընկերս եւ Հայաստանի հավաքականի թիմակիցս միացավ Մոսկվայի «Սպարտակին»։ Շնորհավորում եմ, Արա՛ս, բարի գալուստ «Սպարտակ»,- գրել է Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ Կրասնոդարի «Կուբանի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հուլիսի 26-ին 5 տարվա պայմանագիր է կնքել «Սպարտակի» հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.