11:33  ,  14 ապրիլի, 2012

Կոտրել են Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի քիթը

Ռուսաստանի հանդբոլիստների միությունը 30 հազար ռուբլի տուգանել է հանդբոլի կանանց Ռուսաստանի հավաքականի եւ հանդբոլի կանանց «Լադա» ակումբի գլխավոր մարզիչ Եվգենի Տրեֆիլովին Կրասնոդարի «Կուբանի» մարզիչ Ալեքսեյ Գումյանովի հետ ծեծկռտուք սարքելու համար:

Ռուսաստանի առաջնության պլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչի «Լադա» - «Կուբան» (35:26) խաղից հետո Տրեֆիլովը վիճել է մրցակցի գլխավոր մարզիչ Գումյանովի հետ, բռնել է նրա կոկորդից, Գումյանովն էլ կոտրել է Տրեֆիլովի քիթը: 30 հազար ռուբլի տուգանվել է նաեւ Գումյանովը: Երկու մարզիչներին էլ սպառնում է որակազրկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում