11:33 14 ապրիլի, 2012Ռուսաստանի հանդբոլիստների միությունը 30 հազար ռուբլի տուգանել է հանդբոլի կանանց Ռուսաստանի հավաքականի եւ հանդբոլի կանանց «Լադա» ակումբի գլխավոր մարզիչ Եվգենի Տրեֆիլովին Կրասնոդարի «Կուբանի» մարզիչ Ալեքսեյ Գումյանովի հետ ծեծկռտուք սարքելու համար:
Ռուսաստանի առաջնության պլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչի «Լադա» - «Կուբան» (35:26) խաղից հետո Տրեֆիլովը վիճել է մրցակցի գլխավոր մարզիչ Գումյանովի հետ, բռնել է նրա կոկորդից, Գումյանովն էլ կոտրել է Տրեֆիլովի քիթը: 30 հազար ռուբլի տուգանվել է նաեւ Գումյանովը: Երկու մարզիչներին էլ սպառնում է որակազրկում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.