10:31  ,  14 ապրիլի, 2012

Ռոբինյոն կլքի «Միլանը»

Բրազիլական «Սանտոս» ֆուտբոլային ակումբի նախագահ Լուիս Ալվարո Ռիբեյրոն հայտարարել է, որ իտալական «Միլանի» 28-ամյա ռմբարկու Ռոբինյոն ամռանը հավանաբար կտեղափոխվի «Սանտոս»:

«Կարծում եմ` նա կվերադառնա, քանի որ Իտալիայում մրցաշրջանը նրա համար անհաջող էր: «Սանտոսը» սպասում է նրա վերադարձին: Ես խոսել եմ Ռոբինյոյի հետ: Նա նույնպես ցանկություն է հայտնել վերադառնալ Բրազիլիա: Այժմ բանակցություններ են ընթանում իտալական ակումբի հետ», - Ռիբեյրոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Այս մրցաշրջանում Ռոբինյոն «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է 9 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում