10:08  ,  14 ապրիլի, 2012

Դել Պյերոն նախընտրում է ամերիկյան լիգան

«Յուվենտուսի» 37-ամյա հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն հայտարարել է, որ մտադիր է կարիերան շարունակել ամերիկյան ֆուտբոլային լիգայում:

«Յուվենտուսի» ռմբարկուն կցանկանար հանդես գալ կամ «Նյու Յորք Ռեդ Բուլզում»` Թիերի Անրիի հետ, կամ «Լոս Անջելես Գելաքսիում», որտեղ խաղում է Դեւիդ Բեքհեմը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Դել Պյերոն մեկ տարի էլ կմնա թուրինյան ակումբում, սակայն ակումբը հերքել է` հաստատելով միայն թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին նոր պայմանագիր առաջարկելու մասին լուրը, հաղորդում է Football Italia-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում