Հուլիսի 20-ից 21-ը Մոսկվայում անցկացվեց ձյուդոյի «Grand Shlem» վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում էին 40 երկրների 295 ձյուդոիստներ, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:
Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ նվաճեց գյումրեցի Հովհաննես Դավթյանը, ով միայն կիսաեզրափակիչում զիջեց վրացի Ամիրան Պապինաշվիլիին:
Մինչեւ այդ Հովհաննեսը հաղթել էր ղազախ Աիբեկ Իմաշեվին, Ռուսաստանը ներկայացնող Ռոբերտ Մշվիդոբաձեին եւ բուլղարացի Յանիսլավ Գերչեւին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Դավթյանը հաղթեց հոլանդացի Միկոս Սալմինենին: Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ամիրան Պապինաշվիլին, ով եզրափակիչում պարտության մատնեց բրազիլիացի Ֆելիպե Կիտադաին:
Մրցաշարի մրցանակակիրները ձեռք են բերում համապատասխան վարկանիշային միավորներ՝ 2016-ի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի