12:50 22 հուլիսի, 2013Հուլիսի 20-ից 21-ը Մոսկվայում անցկացվեց ձյուդոյի «Grand Shlem» վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում էին 40 երկրների 295 ձյուդոիստներ, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:
Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ նվաճեց գյումրեցի Հովհաննես Դավթյանը, ով միայն կիսաեզրափակիչում զիջեց վրացի Ամիրան Պապինաշվիլիին:
Մինչեւ այդ Հովհաննեսը հաղթել էր ղազախ Աիբեկ Իմաշեվին, Ռուսաստանը ներկայացնող Ռոբերտ Մշվիդոբաձեին եւ բուլղարացի Յանիսլավ Գերչեւին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Դավթյանը հաղթեց հոլանդացի Միկոս Սալմինենին: Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ամիրան Պապինաշվիլին, ով եզրափակիչում պարտության մատնեց բրազիլիացի Ֆելիպե Կիտադաին:
Մրցաշարի մրցանակակիրները ձեռք են բերում համապատասխան վարկանիշային միավորներ՝ 2016-ի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.