12:38  ,  20 հուլիսի, 2013

«Ռեալի» հարձակվողի կլաուզուլան կկազմի 200 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Իսպանիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Խեսե Ռոդրիգեսին, հաղորդում է Marca-ն։

Ֆուտբոլիստի աշխատավարձը տարեցտարի կավելանա, իսկ առաջին տարին Խեսեն կստանա 1 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի կլաուզուլան կկազմի 200 միլիոն եվրո։ Արքայական ակումբը մտադիր է պահել իր ծագող աստղին, սակայն ֆուտբոլիստին չի ապահովում տեղը թիմի հիմնական կազմում։

Սեգունդայի ավարտված մրցաշարում նա մասնակցել է 38 հանդիպման, դարձել 22 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս