Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրի՝ «Կռիլյա Սովետով» - «Սպարտակ» (1:2) խաղից առաջ ԱՄՆ-ում բնակվող հայ երկրպագուներից մեկը մարզաշապիկ է նվիրել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
Հուլիսի 16-ին Սամարայում կայացած խաղից առաջ ամերիկահայ երկրպագուն «Կնքահոր» մարզաշապիկով եկել է հյուրանոց եւ Մովսիսյանի նվիրել է նմանատիպ մարզաշապիկ, որի վրա եղել է 25-ամյա հարձակվողի լուսանկարը՝ THE DON գրությամբ:
Ստանալով նվերը՝ Յուրա Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել եւ նշել է, որ նման պատվի արժանացողը պետք է գոլի հեղինակ դառնա յուրաքանչյուր խաղում, գրում է sovsport.ru-ն:
Հիշեցնենք, որ «Սպարտակը» 2:1 հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին», իսկ Մովսիսյանն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի