THE DON գրությամբ մարզաշապիկ՝ Յուրա Մովսիսյանի համար (ֆոտո)

12:31   17 հուլիսի, 2013

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրի՝ «Կռիլյա Սովետով» - «Սպարտակ» (1:2) խաղից առաջ ԱՄՆ-ում բնակվող հայ երկրպագուներից մեկը մարզաշապիկ է նվիրել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:

Հուլիսի 16-ին Սամարայում կայացած խաղից առաջ ամերիկահայ երկրպագուն «Կնքահոր» մարզաշապիկով եկել է հյուրանոց եւ Մովսիսյանի նվիրել է նմանատիպ մարզաշապիկ, որի վրա եղել է 25-ամյա հարձակվողի լուսանկարը՝ THE DON գրությամբ:

Ստանալով նվերը՝ Յուրա Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել եւ նշել է, որ նման պատվի արժանացողը պետք է գոլի հեղինակ դառնա յուրաքանչյուր խաղում, գրում է sovsport.ru-ն:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» 2:1 հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին», իսկ Մովսիսյանն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.