21:26  ,  16 հուլիսի, 2013

Յուրա Մովսիսյանի գոլը, «Սպարտակի» հաղթանակը

Մոսկվայի «Սպարտակը» հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Ռուսաստանի 2013/2014թթ. առաջնությունում: Մեկնարկային տուրում Վալերի Կարպինի թիմը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Սամարայի «Կռիլյա Սովետովին»:

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց «Սպարտակի» նորեկ Տինո Կոստան, իսկ 3 րոպե անց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը՝ կրկնապատկելով հյուրերի առավելությունը: 61-րդ րոպեին «Կռիլյա Սովետովի» պարագվայցի հարձակվող Լուիս Կաբալյերոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն դաշտի տերերին չհաջողվեց խուսափել պարտությունից:

Ընդմիջումից հետո Յուրա Մովսիսյանն այնքան էլ ակտիվ չէր եւ փոխարինվեց 66-րդ րոպեին:

Ռուսաստանի առաջնություոն, առաջին տուր

«Կռիլյա Սովետով» - «Սպարտակ»՝ 1:2

Լուիս Կաբալյերո, 61 – Տինո Կոստա, 18, Յուրա Մովսիսյան, 21 (11մ.)

«Ամկար» - «Տոմ»՝ 2:0

Գերոգի Պեեւ, 2 (11մ.), 10 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում