Հաջորդ մրցաշրջանում ցանկանում եմ որեւէ տիտղոս նվաճել, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ խոսելով իր սպասելիքների մասին։
«Հաջորդ մրցաշրջանում ցանկանում եմ որեւէ տիտղոս նվաճել, իսկ հնարավորության դեպքում՝ բոլորը։ Մխիթարյանը բարձրակարգ խաղացող է։ Երբ թիմում նման համաշխարհային աստղեր կան, հարմարվելը շատ հեշտ է դառնում»,- հարձակվողի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի կայքը։
Հիշեցնենք, որ գերմանական ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 13 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում