Գելզենկիրխենի «Շալկեի» իսպանացի ռմբարկու Ռաուլ Գոնսալեսն ընթացիկ մրցաշրջանի վերջում կտեղափոխվի Քաթարի «Ալ Ահլի» ակումբ: Գերմանական Bild պարբերականը հայտնում է, որ այս տեղեկությունը պաշտոնական է:
«Ամեն ինչ որոշված է: Ռաուլն առաջարկ էր ստացել նաեւ ամերիկյան «Սիեթլ» ակումբից, սակայն նա Քաթարի ակումբի հետ պայմանավորվել էր դեռեւս հունվարին»,- նշել է Marca թերթի սյունակագիր Ռոբերտո Գոմեսը, ով Ռաուլի գործակալ Հինես Կարվախալի ընկերն է:
Հաղորդվում է, որ արաբական ակումբը չորս տարվա պայմանագիր է առաջարկել Ռաուլին, ում համաձայնագիրը «Շալկեի» հետ ավարտվում է ամռանը:
Այս պահին «Ալ Ահլին» եզրափակում է Քաթարի առաջնության մրցաշարային աղյուսակը: Անցկացրած 20 խաղերում թիմն ընդամենը երեք հաղթանակ է տարել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:04 , 28 օգոստոսի
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի