02:28 13 ապրիլի, 2012Գելզենկիրխենի «Շալկեի» իսպանացի ռմբարկու Ռաուլ Գոնսալեսն ընթացիկ մրցաշրջանի վերջում կտեղափոխվի Քաթարի «Ալ Ահլի» ակումբ: Գերմանական Bild պարբերականը հայտնում է, որ այս տեղեկությունը պաշտոնական է:
«Ամեն ինչ որոշված է: Ռաուլն առաջարկ էր ստացել նաեւ ամերիկյան «Սիեթլ» ակումբից, սակայն նա Քաթարի ակումբի հետ պայմանավորվել էր դեռեւս հունվարին»,- նշել է Marca թերթի սյունակագիր Ռոբերտո Գոմեսը, ով Ռաուլի գործակալ Հինես Կարվախալի ընկերն է:
Հաղորդվում է, որ արաբական ակումբը չորս տարվա պայմանագիր է առաջարկել Ռաուլին, ում համաձայնագիրը «Շալկեի» հետ ավարտվում է ամռանը:
Այս պահին «Ալ Ահլին» եզրափակում է Քաթարի առաջնության մրցաշարային աղյուսակը: Անցկացրած 20 խաղերում թիմն ընդամենը երեք հաղթանակ է տարել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.