Կարող ենք ձեռք բերել եւս մեկ հարձակողան ոճի ֆուտբոլիստի, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն՝ խոսելով գերմանական ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին։
«Կարող ենք ձեռք բերել եւս մեկ հարձակողան ոճի ֆուտբոլիստի։ Պետք է ասել, որ 28 ֆուտբոլիստները ոչ միայն խորություն են հաղորդում կազմին, այլեւ լրացուցիչ գլխացավանք ստեղծում»,- Վատցկեի խոսքը մեջբերում է sportal.de-ն։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բորուսիան» ձեռք է բերել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին («Սենտ Էթյեն»), հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսին («Վերդեր») եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի