23:54  ,  12 ապրիլի, 2012

«Վիլյառեալը» հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Մալագան» հյուրընկալվել էր «Վիլյառեալին»: Հաղթանակի դեպքում Մանուել Պելեգրինիի թիմը կշրջանցեր «Վալենսիային» եւ կբարձրանար երրորդ տեղ, սակայն անդալուզցիները անհաջողության մատնվեցին:

Հանդիպման հաշիվը 65-րդ րոպեին բացեց «Վիլյառեալի» նախկին կիսապաշտպան Սանտի Կասորլան՝ առաջ մղելով «Մալագային»: 81-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի նիգերիացի դարպասապահ Իդրիս Կամենին, իսկ րոպեներ անց Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Սենան խփեց «Վիլյառեալի» պատասխան գնդակը: Հանդիպման ավարտին հաշված վայրկյաններ էին մնում, երբ պարագվայցի կիսապաշտպան Հերնան Պերեսը եւս մեկ գնդակ ուղարկեց «Մալագայի» դարպասը՝ հաղթանակ պարգեւելով «Վիլյառեալին»:

«Մալագան» չօգտվեց «Վալենսիային» շրջանցելու հնարավորությունից եւ 50 միավորով մնաց չորրորդ տեղում: «Վիլյառեալը» 35 միավորով 17-րդն է:

Իսպանիայի առաջնություն. 33-րդ տուր

«Վիլյառեալ» - «Մալագա»՝ 2:1

Սենա, 83, Պերես, 90+3 – Կասորլա, 65

Հեռացում՝ Կամենի, 81 («Մալագա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում