Շվեյցարական «Բազելը» սեփական խաղադաշտում ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»։ Ընկերական հանդիպումն ավարտվեց 1։3 հաշվով։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ խաղի շնորհիվ Գերմանիայի փոխչեմպիոնները հաղթանակ տարան։
Հանդիպման 11-րդ Մխիթարյանն աջ եզրով անցում կատարեց եւ գնդակը փոխանցելով Մարկո Ռոյսին՝ դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Խաղի 27-րդ րոպեին նա դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Մխիթարյանը փոխարինվեց։ Հանդիպման վերջնամասում «Բորուսիայի» երրորդ գոլը խփեց Ջոնաս Հոֆմանը։
Ընկերական հանդիպում
«Բազել» - «Բորուսիա» (Դորտմունդ)՝ 1։3
Մարկո Ռոյս, 11, Մխիթարյան, 27 , Ջոնաս Հոֆման, 90 - 17 Ֆաբիան Շեռ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում