11:55  ,  9 հուլիսի, 2013

Ֆալկաոյին եւ ընկերոջը ծեծել են փողոցային վեճի ժամանակ

ММА-ի մարտիկ Միքել Ֆալկաոյին ծեծել են փողոցային վեճի ժամանակ, հաղորդում է mmamania.com-ը։

Միջադեպը տեղի է ունեցել բենզալցակայանում։ Ֆալկաոն ընկերոջ` Կաուի Մենայի հետ մտել է խանութ, որտեղ հարվածել է հաճախորդուհուն։ Որոշ ժամանակ անց խանութ են ներխուժել մի քանի երիտասարդներ, որոնք ծեծել են մարզիկներին։ Միջադեպը տեսագրվել է։

Ֆալկաոն եւ ընկերը ծանր իրերով հարվածներ են ստացել։ Մենան կորցրել է գիտակցությունը, սակայն նրան շարունակել են հարվածել։ Հայտնի է, որ Մենան ծայրահեղ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Ձերբակալության մասին տեղեկություններ նույնպես չկան։

Ֆալկաոն 2012-ին դարձել է Bellator Գրան Պրիի միջին քաշային կարգում չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում