15:45  ,  12 ապրիլի, 2012

«Մինեսոտայի» առաջատարն ուղեղի ցնցում է ստացել

Ամերիկյան «Մինեսոտայի» առաջատար բասկետբոլիստ Քեւին Լավը վնասվածք է ստացել NBA-ի կանոնավո առաջնության շրջանակում կայացած «Դենվերի» հետ խաղում, հայտնում է ESPN-ը։

Դրվագներից մեկում «Դենվերի» պաշտպան Ջավիլի Մակգին արմունկով հարվածել է Լավին։ 23-ամյա բասկետբոլիստը ստացել է ուղեղի ցնցում, իսկ Մակգին հեռացվել է խաղահրապարակից։

Այս պահին ամերիկացի կենտրոնականը գտնվում է հիվանդանոցում, որտեղից դուրս կգրվի ապրիլի 13-ին։

Հիշեցնենք, որ «Մինեսոտան» արդեն զրկվել է փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերելու հնարավորությունից։ NBA-ի ընթացիկ առաջնությունում Քեւին Լավի միջին արդյունավետությունը 26.5 միավոր է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով