14:08  ,  12 ապրիլի, 2012

Մանչինի. Չեմպիոնական մրցավազքն ավարտված է

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ 4։0 հաշվով տարած հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ իր թիմն այլեւս չի մասնակցում չեմպիոնական մրցավազքին։ Առաջնության ավարտից հինգ տուր առաջ Մանչինիի թիմը հինգ միավոր զիջում է առաջին տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆանտաստիկ ակումբ է։ Չեմ կարծում, որ նրանք միավորներ կկորցնեն առաջնության մնացած հատվածում։ Ես ու իմ թիմը կպայքարենք մինչեւ վերջ, սակայն վստահ եմ, որ չեմպիոնության մասին մտածելն արդեն անիմաստ է։ Ամեն դեպքում, մենք հիանալի մրցաշրջան անցկացրեցինք։ Ես ասել եմ իմ ֆուտբոլիստներին, որ նրանք պետք է գեղեցիկ ձեւով ավարտեն մրցաշրջանը։ Մենք կպայքարենք մինչեւ վերջ, քանի որ իսկական պրոֆեսինալ ենք»,- Մանչինիի խոսքը փոխանցում է The Telegraph-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում