13:38  ,  12 ապրիլի, 2012

«Ինտերը» չի պատրաստվում վերադարձնել Բալոտելիին

Իտալական «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթիի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին չի մտնում իր թիմի տրանսֆերային նպատակների մեջ։

«Ես հետեւում եմ Անգլիայի առաջնությանը։ Բալոտելին հիանալի ֆուտբոլիստ է, սակայն մենք չենք պատրաստվում գնել նրան։

Մարիոն չի մտնում մեր ամառային տրանսֆերային նպատակների մեջ»,- Մորատիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Բալոտելին 2010-ին «Ինտերից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Իտալացուն ձեռք բերելու համար անգլիական ակումբը վճարել է 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում