12:52  ,  12 ապրիլի, 2012

Ռոնալդուն գերազանցում է բոլոր ռեկորդները

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Աթլետիկո» - «Ռեալ» (1:4) խաղի արդյունքում Արքայական ակումբի պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն եւս մի քանի ռեկորդ սահմանեց Պրիմերայի պատմության մեջ։

Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվում է մեկ մրցաշրջանի ընթացքում 20 գնդակ խփել արտագնա խաղերում։ Պորտուգալացին առաջին խաղացողն է, որը 7 անգամ հեթ-տրիկի հեղինակ է դառնում մեկ մրցաշրջանի ընթացքում։

Նախորդ մրցաշրջանում Կրիշտիանուն 41 գնդակ էր խփել, իսկ այս տարի արդեն 40 գոլի հեղինակ է դարձել։ Ռոնալդուն «Ռեալի» երրորդ ֆուտբոլիստն է, ով հեթ-տրիկի հեղինակ է դառնում Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղում։

Հարձակվողը 52 գոլ է խփել 47 հանդիպումներում։ «Ռեալի» կազմում անվրեպ իրացրած 11 մետրանոց հարվածներով (23) Ռոնալդուն զիջում է միայն Հուգոյին ու Միչելին։ Նախորդ չորս խաղերում պորտուգալացին երեք գնդակ է խփել տուգանայինից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում