13:10  ,  12 ապրիլի, 2012

Ալեքս Ֆերգյուսոն. «Ուիգանն» արժանի էր հաղթանակի

Անգլիական Պրեմյեր լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց «Ուիգանին»։ Մինչեւ այս «Ուիգանը» երբեք չէր հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հանդիպումից հետո մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ մրցակիցն ավելի աժանի էր հաղթնակի։

«Մենք չենք կորցնի այդ տիտղոսը։ Մենք շատ երկար են պայքարել չեմպիոնության համար։ «Մանչեսթեր Սիթին» երկար ժամանակ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն մենք շրջանցեցինք նրանց։ Այս պարտությունը լավ դաս եղավ իմ թիմի ֆուտբոլիստներ համար։ Նրանք ժամանակից շուտ հավատացին հաջողությանը։ Պետք է նշեմ, որ «Ուիգանը» շատ ավելի լավ խաղաց։ Նրանք արժանի էին այս հաղթանակին»,- Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է The Sun-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում