11:43  ,  12 ապրիլի, 2012

Շամախը կհեռանա Լոնդոնի «Արսենալից»

Լոնդոնի «Արսենալի» 28-ամյա ռմբարկու Մարուան Շամախը ամենայն հավանականությամբ կվերադառնա ֆրանսիական «Բորդո»:

Ֆրանսիաական ակումբի ղեկավարությունը բանակցություններ է սկսել «Արսենալի» հետ, որի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դժգոհ է Շամախի խաղից:

Հնարավոր գործարքի գումարն առայժն չի հրապարակվում: Սակայն հայտնի է, որ Շամախը Ֆրանսիայում զգալիորեն քիչ կստանա, գրում է բրիտանական The Sun-ը:

Հիշեցնենք, որ Մարոկկոյի եւ «Բորդոյի» հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակում «Արսենալ» է տեղափոխվել 2010-ի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում