01:52  ,  12 ապրիլի, 2012

Ռոնալդուի հաղթական հեթ-տրիկը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալը» 4:1 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ:

Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում կայացած հանդիպման գլխավոր հերոս դարձավ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին երեք գոլ խփեց՝ Պրիմերայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 40-ի: Ռոնալդուն մեկ գոլով գերազանցեց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:

Մադրիդյան դերբիում մեկական գնդակ խփեցին նաեւ «Աթլետիկի» կոլումբացի ռմբարկու Ռադամել Ֆալկաոն ու «Ռեալի» կիսապաշտպան Խոսե Կալեյխոնը:

Ժոզե Մոուրինյոյի թիմը 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» ունի 78 միավոր:

Իսպանիայի առաջնություն. 33-րդ տուր

«Աթլետիկո» - «Ռեալ»՝ 1:4

Ֆալկաո, 55 – Ռոնալդու, 25, 68, 83 (11մ.), Կալեյխոն, 88          

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում