00:41  ,  12 ապրիլի, 2012

«Ուիգանը» առաջին անգամ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»


Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 33-րդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց հետնապահներից մեկին՝ «Ուիգանին»:

Հանդիպման միակ գնդակը երկրորդ խաղակեսի սկզբմնասում խփեց շոտլանդացի կիսապաշտպան Շոն Մելոունին: «Ուիգանը» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ բարձրացավ 17-րդ տեղ:

Չեմպիոնության համար պայքարող «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Վեստ Բորմվիչի» դարպասը:

Մանչեսթերցիների մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը, ով դարձավ գոլի հեղինակ: Երկու գնդակ խփեց Արգենտինայի հավաքականի ռմբարկու Սերխիո Ագուերոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Դավիթ Սիլվան:

«Յունայթեդը» 79 միավորով առաջին տեղում է, իսկ «Սիթին» 74 միավորով երկրորդն է:

Անգլիայի առաջնություն. 33-րդ տուր

«Ուիգան» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0

Մելոունի, 50

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Բրոմվիչ»՝ 4:0

Ագուերո, 6, 54, Տեւես, 61, Սիլվա, 64

«Վուլվերհեմփթոն» - «Արսենալ»՝ 0:3

Վան Պերսի, 9, (11մ.), Ուոլկոտ, 11, Բենայուն, 69

Հեռացում՝ Բասոնգ, 8 («Վուլվերհեմփթոն»)


 

«Քուինզ Պարկ Ռեյնջերս» - «Սուոնսի»՝ 3:0

Բարտոն, 45, Մեկկի, 55, Բուժակի, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում