14:35  ,  29 հունիսի, 2013

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը սպառնացել է սպանել Անժելիկա Կերբերին

Աշխարհի 7-րդ ռակետ Անժելիկա Կերբերը Facebook-ի իր էջին սպառնալից հաղորդագրություններ է ստացել, հաղորդում է The Telegraph-ը։

Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում Էստոնիայի ներկայացուցիչ Կայա Կանեպիից կրած սենսացիոն պարտությունից հետո Կերբերն իր հասցեին սպառնալիքներ է ստացել։ Կերբերը հաղթել է առաջին սեթում եւ երկրորդում առջեւում էր 5։1 հաշվով, սակայն արդյունքում պարտվել է։ 

Սոցիալական կայքի օգտատերերից մեկը ցանկություն է հայտնել սպանել թենիսիստուհուն։

Սպանության սպառնալիքներից հետո օգտատերն ավելացրել է. «Ամոթ է պարտվել Կանեպիին։ Ցանկանում եմ, որ դու այրվես դժոխքում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում