14:35 29 հունիսի, 2013Աշխարհի 7-րդ ռակետ Անժելիկա Կերբերը Facebook-ի իր էջին սպառնալից հաղորդագրություններ է ստացել, հաղորդում է The Telegraph-ը։
Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում Էստոնիայի ներկայացուցիչ Կայա Կանեպիից կրած սենսացիոն պարտությունից հետո Կերբերն իր հասցեին սպառնալիքներ է ստացել։ Կերբերը հաղթել է առաջին սեթում եւ երկրորդում առջեւում էր 5։1 հաշվով, սակայն արդյունքում պարտվել է։
Սոցիալական կայքի օգտատերերից մեկը ցանկություն է հայտնել սպանել թենիսիստուհուն։
Սպանության սպառնալիքներից հետո օգտատերն ավելացրել է. «Ամոթ է պարտվել Կանեպիին։ Ցանկանում եմ, որ դու այրվես դժոխքում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.