00:14  ,  12 ապրիլի, 2012

«Վալենսիան» բարձրացավ երրորդ տեղ

Իսպանական Պրիմերայի 33-րդ տուրում «Վալենսիան» տանը 4:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռայո Վալեկանոյին»:

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ժոնասը: Մեկական գնդակ խփեցին Խորդի Ալբան ու Պաբլո Հերնանդեսը: Մադրիդցիների կազմում աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստան:

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» վաստակեց 52 միավոր եւ ժամանակավորապես բարձրացավ երրորդ տեղ: Վալենսիացիներին կարող է շրջանցել «Մալագան», որը ապրիլի 12-ին կհյուրընկալվի «Վիլյառեալին»:

Իսպանիայի առաջնություն. 33-րդ տուր

«Վալենսիա» - «Ռայո Վալեկանո»՝ 4:1

Ժոնաս, 41, 77 (11մ.), Ալբա, 70, Պեդրո Հերնանդես, 88 – Կոստա, 72

«Սպորտինգ Խ.» - «Լեւանտե»՝ 3:2

Տրեխո, 22, Լորա, 74, Սանգոյ, 84 – Վալդո, 16, Արունա Կոնե, 63

«Գրանադա» - «Աթլետիկ»՝ 2:2

Ռոմերո, 2, Գեյխո, 74 – Լյորենտե, 81, Սուսաետա, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում