12:26  ,  17 փետրվարի, 2012

Le Parisien. Թիերի Անրին հեռացավ «Արսենալից»

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին, ով նախորդ յոթ շաբաթների ընթացքում վարձակալությամբ հանդես էր գալիս Լոնդոնի «Արսենալում», փետրվարի 17-ին վերադարձել է «Նյու Յորք Ռեդ Բուլս», որտեղ էլ կշարունակի ֆուտբոլային կարիերան։

Ֆրանսիացին չկարողացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Միլանի» հետ խաղում օգնել «Արսենալին»։ Լոնդոնցիները պարտվեցին 0։4 հաշվով։

Հանդիպումից հետո Անրին Le Parisien-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ խաղադաշտում իրեն անօգնական էր զգում։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր՝ կարծես խաղադաշտում միայն ես ու Վան Պերսին էինք։ Եթե «Արսենալն» այսպես շարունակի, դժվար թե որեւէ հաջողության հասնի։ «Արսենալը» չի կարող հաղթել իտալացիներին։ Ցավում եմ, որ մրցելույթներս տխուր նոտայով են ավարտվում «Արսենալում»,- նշել է Անրին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով