12:26 17 փետրվարի, 2012Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին, ով նախորդ յոթ շաբաթների ընթացքում վարձակալությամբ հանդես էր գալիս Լոնդոնի «Արսենալում», փետրվարի 17-ին վերադարձել է «Նյու Յորք Ռեդ Բուլս», որտեղ էլ կշարունակի ֆուտբոլային կարիերան։
Ֆրանսիացին չկարողացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Միլանի» հետ խաղում օգնել «Արսենալին»։ Լոնդոնցիները պարտվեցին 0։4 հաշվով։
Հանդիպումից հետո Անրին Le Parisien-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ խաղադաշտում իրեն անօգնական էր զգում։
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր՝ կարծես խաղադաշտում միայն ես ու Վան Պերսին էինք։ Եթե «Արսենալն» այսպես շարունակի, դժվար թե որեւէ հաջողության հասնի։ «Արսենալը» չի կարող հաղթել իտալացիներին։ Ցավում եմ, որ մրցելույթներս տխուր նոտայով են ավարտվում «Արսենալում»,- նշել է Անրին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.