00:35  ,  12 հունիսի, 2013

Վարդան Մինասյան. Այս արդյունքը պատահական չէ

«Մալթայի հետ խաղից հետո փոխվեց մեր հոգեբանությունը: Այդ խաղից հետո կար ընկճվածություն: Այսօր մենք տեսանք այն հավաքականը, որին պատրաստ ենք տեսնել:
Այս արդյունքը պատահական չէ: Առաջին երկու գոլերից հետո Դանիան նետվեց գրոհների, և մենք ստացանք ազատ գոտիներ»: Այս մասին Կոպենհագենում Դանիայի հավաքականին 4:0 հաշվով հաղթելուց հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը Դանիայի մայրաքաղաքից:

«Մենք հենց այս մարտավարությունն էինք ըտրել՝ կոմպակտ պաշտպանվել եւ օգտագործել այն գոտիները, որոնք մեզ կտար մրցակիցը: Շատ կարեւոր էր նաեւ արագ գոլը: Այդ դեպքում մրցակիցը պետք է նետվեր առաջ:

Մենք շարունակելու ենք խաղալ հաղթանակի համար: Եթե հաղթենք հաջորդ բոլոր հանդիպումներում, ապա կպայքարենք խմբից դուրս գալու համար:
Ես պատահականությունների չեմ հավատում: Անգամ Մալթայի հետ խաղի արդյունքը պատահականություն չէր: Ամեն ինչում կա օրինաչափություն: Իմ համար առաջնայինը արդյունքը չէր: Այլ ավելի կարեւոր էր թիմային ոգին: Լավագույն ֆուտբոլիստի չեմ առանձնացնի, Դուք որոշեք, թե ով է ըստ Ձեզ լավագույնը»,- ասել է Վարդան Մինասյանը:

NEWS.am Sport-ը Դանիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Կոպենհագենից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:  

Վերա Մարտիրոսյան՝ Կոպենհագենից

Ֆոտո՝ Պարույր Սինյավսկի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով