11:40  ,  11 հունիսի, 2013

Հայ պատանի սուսերամարտիկները Վրաստանում նվաճեցին հինգ մեդալ

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականը, հունիսի 8-ից 10-ը մասնակցելով Վրաստանի Քութաիսի քաղաքում անցկացված միջազգային մրցումներին, նվաճել է 5 մեդալ, հաղորդում է msy.am-ը։

«Քեթրին» ակումբը ներկայացնող խոցասուսերակիր Էմմա Պողոսովան դարձավ մրցաշարի հաղթող։ Տղաների ճկասուսեր մրցաձեւում 2-րդ տեղը գրավեց Արաբկիրի «Ալբերտ Գրիգորյանի» անվան սուսերամարտի մարզադպրոցից ՝ Էմիլ Դանիելյանը։

3-րդ տեղում է Մայքլ Հովհաննիսյանը՝ Երեւանի հրաձգության-սուսերամարտի
մանակապատանեկան մարզադպրոցից։ Խոցասուսեր մրցաձեւում 3-րդ տեղը զբաղեցրեց Էդուարդ Հովիկյանը՝ «Նորագավիթի» սուսերամարտի մարզադպրոցից , իսկ խոցասուսեր աղջիկներ մրցաձեւում 3-րդ տեղը զբաղեցրեց «Քեթրին» սուսերամարտի ակումբը ներկայացնող Արփինե Աթոյանը:

Մրցաշարին մեկնել էին Հայաստանից 10 մարզիկ, որից 5-ը դարձան մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում