14:16  ,  8 հունիսի, 2013

Ալեքսանդր Գրիգորյան. Նոր թիմիս կազմը կփոխվի 80 տոկոս

«Լուչ-Էներգիայի» կազմը 80 տոկոս կփոխվի, հայտարարել է ակումբի նոր գլավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, որը հունիսի 7-ին պայմանագիր է կնքել ռուսական երկրորդ լիգայից առաջին լիգայի ուղեգիր նվաճած ակումբի հետ, փոխանցում է ակումբի կայքը:

«Ես շատ վաղ եմ որոշել, որ պետք է լինեմ մարզիչ եւ արդեն 20 տարի աշխատում եմ: Ֆուտբոլիստի կարիերային ես նախընտրեցի մարզչականը: Սկզբում երեխաներ եւ պատանիներ էին: Ինը տարի եղել եմ կանանց ֆուտբոլում: Նվաճումների առումով դրանք ինձ համար ամենավառ տարիներն էին: Արդեն չորս տարի աշխատում եմ առաջին լիգայում: «Լուչ-Էներգիայում» մինչեւ նոր մրցաշրջանի մեկնարկը պետք է կազմը փոխել 80 տոկոս: Նույն վիճակում են երկրորդ լիգայից առաջին լիգա եկած գրեթե բոլոր թիմերը»,- ասել է Ալեքսանդր Գրիգորյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում