14:16 8 հունիսի, 2013«Լուչ-Էներգիայի» կազմը 80 տոկոս կփոխվի, հայտարարել է ակումբի նոր գլավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, որը հունիսի 7-ին պայմանագիր է կնքել ռուսական երկրորդ լիգայից առաջին լիգայի ուղեգիր նվաճած ակումբի հետ, փոխանցում է ակումբի կայքը:
«Ես շատ վաղ եմ որոշել, որ պետք է լինեմ մարզիչ եւ արդեն 20 տարի աշխատում եմ: Ֆուտբոլիստի կարիերային ես նախընտրեցի մարզչականը: Սկզբում երեխաներ եւ պատանիներ էին: Ինը տարի եղել եմ կանանց ֆուտբոլում: Նվաճումների առումով դրանք ինձ համար ամենավառ տարիներն էին: Արդեն չորս տարի աշխատում եմ առաջին լիգայում: «Լուչ-Էներգիայում» մինչեւ նոր մրցաշրջանի մեկնարկը պետք է կազմը փոխել 80 տոկոս: Նույն վիճակում են երկրորդ լիգայից առաջին լիգա եկած գրեթե բոլոր թիմերը»,- ասել է Ալեքսանդր Գրիգորյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.