Թիմում բազմաթիվ խնդիրներ են լինում, եւ սխալ կլինի ամեն ինչ կապել Մոուրինյոյի հետ, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ռաուլ Ալբիոլը՝ խոսելով դարպասապահ Իկեր Կասիլյասի եւ պաշտպան Ալվարո Արբելոայի հարաբերությունների մասին։
«Ակնհայտ է, որ Արբելոայի եւ Կասիլյասի հարաբերությունները իդեալական չեն։ Նրանք թիմակիցներ են Իսպանիայի հավաքականում եւ «Ռեալում»։ Հիանալի կլիներ, եթե նրանք կարողանային հարթել բոլոր տարաձայնությունները։ Ցանկանում եմ, որ Իկերի եւ Ալվարոյի լավ հարաբերությունները վերականգնվեն։ Թիմում բազմաթիվ խնդիրներ են լինում, եւ սխալ կլինի ամեն ինչ կապել Մոուրինյոյի հետ»,- Ալբիոլի խոսքն է մեջբերում Sport.es-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:30 , 30 օգոստոսի
00:43 , 30 օգոստոսի 
23:49 , 29 օգոստոսի
23:13 , 29 օգոստոսի
22:28 , 29 օգոստոսի 
22:17 , 29 օգոստոսի
19:57 , 29 օգոստոսի 
19:26 , 29 օգոստոսի 
17:56 , 29 օգոստոսի
17:42 , 29 օգոստոսի