16:55 7 հունիսի, 2013Թիմում բազմաթիվ խնդիրներ են լինում, եւ սխալ կլինի ամեն ինչ կապել Մոուրինյոյի հետ, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ռաուլ Ալբիոլը՝ խոսելով դարպասապահ Իկեր Կասիլյասի եւ պաշտպան Ալվարո Արբելոայի հարաբերությունների մասին։
«Ակնհայտ է, որ Արբելոայի եւ Կասիլյասի հարաբերությունները իդեալական չեն։ Նրանք թիմակիցներ են Իսպանիայի հավաքականում եւ «Ռեալում»։ Հիանալի կլիներ, եթե նրանք կարողանային հարթել բոլոր տարաձայնությունները։ Ցանկանում եմ, որ Իկերի եւ Ալվարոյի լավ հարաբերությունները վերականգնվեն։ Թիմում բազմաթիվ խնդիրներ են լինում, եւ սխալ կլինի ամեն ինչ կապել Մոուրինյոյի հետ»,- Ալբիոլի խոսքն է մեջբերում Sport.es-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.