19:44  ,  31 մայիսի, 2013

Ժակ Ռոգե. ՄՕԿ-ի նախագահի թեկնածուները հրաժարվել են աշխատավարձից

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի վեց թեկնածուներն ընտրվելու դեպքում կհրաժարվեն նախագահի աշխատավարձից, մայիսի 31-ին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն: ՄՕԿ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի Բուենոս Այրեսում:

«ՄՕԿ-ի գործկոմի նիստում մենք քննարկեցինք ՄՕԿ-ի նախագահի աշխատավարձի հարցը: Երիտասարդները պետք է մտածեն իրենց ընտանիքների մասին, նրանց համար այդ թեման կարող է կարեւոր լինել: Բայց վեց թեկնածուները հրաժարվեցին ընտրվելու դեպքում աշխատավարձ ստանալ: Եթե իրավիճակը փոխվի, գործկոմը պատրաստ է ընդունել համապատասխան որոշում»,- Ռոգեի խոսքը մեջբերում է allsportinfo.ru-ն:

ՄՕԿ-ի նախագահի պաշտոնին հավակնում են ՄՕԿ-ի գործկոմի անդամ, օլիմպիական չեմպիոն, ձողացատկի աշխարհի ռեկորդակիր Սերգեյ Բուբկան (Ուկրաինա),  ՄՕԿ-ի փոխնախագահ Տոմաս Բախը (Գերմանիա), ՄՕԿ-ի փոխնախագահ Նըգ Սեր Միանգը (Սինգապուր), ՄՕԿ-ի գործկոմի անդամ Ռիչարդ Քերիոնը (Պուերտո Ռիկա), Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Չինգ-Կուո Վուն (Թայվան) եւ Թիավարության միջազգային ֆեդերացիայի նախագահ Դենիս Օսվալդը (Շվեյցարիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում