11:11  ,  29 մայիսի, 2013

«Կրասնոդարի» նախագահ. Մի քանի պատճառ ունեինք Յուրա Մովսիսյանին բաց թողնելու համար

Յուրա Մովսիսյանը ցանկացավ տեղափոխվել «Սպարտակ», իսկ մենք լուրջ փորձեր չկատարեցինք նրան պահելու համար, ասել է ռուսական «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկին: Նրա խոսքով՝ բրազիլացի Վանդերսոնը վատ չփոխարինեց Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխված Յուրա Մովսիսյանին:

«Մի քանի պատճառ ունեինք Մովսիսյանին բաց թողնելու համար: Առաջին հերթին՝ մեզ հարկավոր չէ ֆուտբոլիստների աշխատավարձի անհավասարակշռություն: Երկրորդ՝ ճիշտ չէ պահել մի ֆուտբոլիստի, ով հնարավորություն ունի հանդես գալ ավելի հեղինակավոր ակումբում: Ֆուտբոլային կյանքը շատ կարճ է: Մոսկվայի «Սպարտակը» բարձրակարգ բրենդ է: Յուրան ցանկացավ տեղափոխվել «Սպարտակ», իսկ մենք լուրջ փորձեր չկատարեցինք նրան պահելու համար: Մենք ուրախ եւ հպարտ էինք նրա համար: Նա Վանդերսոնի հետ դարձավ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու: Վանդերսոնը վատ չփոխարինեց Յուրային: Մովսիսյանին բաց թողեցինք միայն այն ժամանակ, երբ փոխարինող գտանք նրան»,- ասել է Գալիցկին «Дождь» ալիքի եթերում, փոխանցում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով