11:11 29 մայիսի, 2013Յուրա Մովսիսյանը ցանկացավ տեղափոխվել «Սպարտակ», իսկ մենք լուրջ փորձեր չկատարեցինք նրան պահելու համար, ասել է ռուսական «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկին: Նրա խոսքով՝ բրազիլացի Վանդերսոնը վատ չփոխարինեց Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխված Յուրա Մովսիսյանին:
«Մի քանի պատճառ ունեինք Մովսիսյանին բաց թողնելու համար: Առաջին հերթին՝ մեզ հարկավոր չէ ֆուտբոլիստների աշխատավարձի անհավասարակշռություն: Երկրորդ՝ ճիշտ չէ պահել մի ֆուտբոլիստի, ով հնարավորություն ունի հանդես գալ ավելի հեղինակավոր ակումբում: Ֆուտբոլային կյանքը շատ կարճ է: Մոսկվայի «Սպարտակը» բարձրակարգ բրենդ է: Յուրան ցանկացավ տեղափոխվել «Սպարտակ», իսկ մենք լուրջ փորձեր չկատարեցինք նրան պահելու համար: Մենք ուրախ եւ հպարտ էինք նրա համար: Նա Վանդերսոնի հետ դարձավ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու: Վանդերսոնը վատ չփոխարինեց Յուրային: Մովսիսյանին բաց թողեցինք միայն այն ժամանակ, երբ փոխարինող գտանք նրան»,- ասել է Գալիցկին «Дождь» ալիքի եթերում, փոխանցում է «Սպորտ Էքսպրեսը»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.