Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ինձ համար ֆավորիտ է Դորտմունդի «Բորուսիան», NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը:
«Այո, այսօր դիտելու եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Ինձ համար ֆավորիտ է Դորտմունդի «Բորուսիան»: Շատ կցանկանամ, որ «Բորուսիան» հաղթի: Նշեմ, թե ինչու եմ ցանկանում, որ երկու գերմանական թիմերից հենց «Բորուսիան» հաղթի: Քանի որ մարզիչս` Ուլլի Վեգները, երկրպագում է Մյունխենի «Բավարիային»: Անկեղծ ասած, դժվարանում եմ հաշիվը կանխատեսել»,- ասաց Արթուր Աբրահամը:
«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Եվրոպան պատմության մեջ առաջին անգամ տեսնելու է Չեմպիոնների լիգայի գերմանական եզրափակիչ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:22 , 18 նոյեմբերի
23:46 , 17 նոյեմբերի
22:02 , 17 նոյեմբերի
21:38 , 17 նոյեմբերի
21:27 , 17 նոյեմբերի
20:18 , 17 նոյեմբերի
19:36 , 17 նոյեմբերի
19:05 , 17 նոյեմբերի
18:02 , 17 նոյեմբերի
17:13 , 17 նոյեմբերի