Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Արթուր Աբրահամի ֆավորիտը

12:18   25 մայիսի, 2013

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ինձ համար ֆավորիտ է Դորտմունդի «Բորուսիան», NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը:

«Այո, այսօր դիտելու եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Ինձ համար ֆավորիտ է Դորտմունդի «Բորուսիան»: Շատ կցանկանամ, որ «Բորուսիան» հաղթի: Նշեմ, թե ինչու եմ ցանկանում, որ երկու գերմանական թիմերից հենց «Բորուսիան» հաղթի: Քանի որ մարզիչս` Ուլլի Վեգները, երկրպագում է Մյունխենի «Բավարիային»: Անկեղծ ասած, դժվարանում եմ հաշիվը կանխատեսել»,- ասաց Արթուր Աբրահամը:

«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Եվրոպան պատմության մեջ առաջին անգամ տեսնելու է Չեմպիոնների լիգայի գերմանական եզրափակիչ:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։